Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 24 որոշմամբ հաստատված մարդատար ավտոմեքենաները երկու անգամ աճուրդով չեն օտարվել գնորդի բացակայության պատճառով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ աճուրդ չկայացած մարդատար ավտոմեքենաների մեկնարկային գները փոփոխել, օտարել աճուրդով՝ համաձայն թիվ հավելված
2.Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, մարդատար ավտոնեքենաների աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինը ու պայմանները համաձայն թիվ հավելվածի:
4. Աճուրդը կազմակերպելու նպատակով ՝
ա)ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝
հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան – համայնքի ղեկավար,
հանձնաժողովի անդամներ՝
Հովիկ Մելքոնյան–համայնքի ղեկավարի խորհրդական,
Մամեդ Սալոյան- համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից
Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ
Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ
բ)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի խորհրդական՝ Հովիկ Մելքոնյան, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին։
5.«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովին վերապահել հրապարակային սակարկություն կազմակերպելու լիազորություն (աճուրդի կազմակերպիչ):