Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի մանկապարտեզի կառուցում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 111,880,269 (մեկ հարյուր տասնմեկ միլիոն ութ հարյուր ութսուն հազար երկու հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 44,752,107 (քառասունչորս միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեի 9/1/1 գործառնական դասակարգման (5113) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին» թիվ 30 որոշումը։ |