Նպատակ | Հացահատիկային և բանջարաբոստանայինկուլտուրաներիարտադրությունըՄարմաշենհամայնքիտնտեսականզարգացմանկանխորոշողոլորտն է: Սակայնայս ոլորտըներկայումսունիմիջինզարգացվածությանտեմպ, որըպայմանավորվածէոլորտի ցածրկապիտալացմանաստիճանովուվերամշակմանտեխնոլոգիաներիբացակայությամբ:Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում կարկտահարությունը որի հաճախականությունը և տևողությունը վերջին տարիներում կլիմայի փոփոխության հետ կապված աճել է: Համայնքիհիմնախնդիրներից է հակակարկտայինկայանքներիավելացումը: Ներկայումս հակակարկտային 14 կայանքներով պաշտպանված է համայնքի մշակվող տարածքների շուրջ 11%-ը ,մոտ 1600հա: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել և տեղադրել թվով 5 հակակարկտային կայաններ որն էլ կբերի մոտ 500հա ցանկատարածությունների ավելի անվտանգ մշակմանը: 2018 թվականին համայնքում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է շուրջ 15 436 000 մլն դրամ:
Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես` ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել հակակարկտային ներգործության արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել հակակարկտային պաշտպանության նոր միջոցներ: |